Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասակար սովորություններ

Տնական մթերք առաքում Երևանում

Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.

Ինչպես կարելի է հրաժարվել ծխելու սովորությունից.

Ոչ բոլորին է հեշտ ու հանգիստ հաջողվում հրաժարվել ծխելու սովորությունից: Սովորաբար մտադրվելուն հաջորդում են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, մինչև գտնվում է մի եղանակ, որն իսկապես գործուն է տվյալ մարդու համար:

Այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի մարդու հնարավորությունների հաշվառմամբ պլանի կազմումը, ու այն պետք է այնքան արդյունավետ լինի, որ նախկին ծխողը որոշ ժամանակ հետո էլ չկամենա ծխախոտը բերանն առնել:

Ծխելը պետք է թողնել, չէ՞ որ դա մեծ վնաս է պատճառում օրգանիզմին: Ծխելուց տուժում են թոքերը, բերանն ու կոկորդը, ստամոքսը: Լորձաթաղանթները ո՛չ միայն այրվածք են ստանում, այլև աղտոտվում են վնասակար նյութերով: Թոքերում ֆորմալդեհիդի, բենզոլի, մկնդեղի ու այլ վտանգավոր նյութերի նստվածք է գոյանում: Թոքերից վնասակար նյութերի մի մասն անցնում է արյան մեջ: Ածխածնի օքսիդը թոքերում թթվածնի տեղն է զբաղեցնում, ինչը հանգեցնում է բոլոր հյուսվածքներին անբավարար քանակությամբ թթվածնի մատակարարման, այլ կերպ` թթվածնային քաղցի: Ընդ որում, դրանից տուժում են, առանց բացառության, բոլոր օրգանները, ուղեղը` ներառյալ:

Ծխելու ընթացքում նիկոտին է անջատվում, որը բուսական ծագման թույն է: Հենց նիկոտինն է կախվածություն առաջացնում ու ստիպում ծխախոտի մասին մտածել աչքը չբացած, նյարդային ցնցնումների, տխրության ու թախիծի և հակառակը` ուրախության պահերին:

Գործնականում ամեն ժամ (ստաժավոր ծխողների մոտ` ավելի հաճախ) ծխելու ցանկություն է առաջանում. ծխախոտատուփի պարունակությունն ասես հալչում է, իսկ թոքերում վտանգավոր խեժի նստվածքը` գնալով ավելի ու ավելի հաստանում: Եվ շուտով նկատում եք, որ երկու քայլ անելը, կամ վազելը դժվարանում է: Բայց եթե հրաժարվեք ծխելուց, ապա օրգանիզմը կսկսի ինքնուրույն վերականգնվել: Ապշեցուցիչ է, սակայն արդեն 20 րոպեից կանոնավորվում է զարկերակային ճնշումն ու արյան շրջանառությունը ձեռքերում ու ոտքերում բարելավվում է:

Մի քանի ժամից սկսում են մաքրվել թոքերը, ինչի շնորհիվ արյան մեջ թթվածնի մակարդակն է ավելանում: Երկու օրից կզգաք, որ ընկալում եք թույլ բույրերը, իսկ ախորժակի մասին էլ խոսք չկա: Հայտնի է, որ ծխելը ճնշում է ախորժակը: Մեկ շաբաթից արտաքինում նույնպես դրական փոփոխություն կնկատեք: Իսկ մի քանի շաբաթից արդեն ավելի հազվադեպ մի վերջին գլանակը ծխելու ցանկություն կունենաք ու առավոտյան խեղդող հազն էլ կանցնի, դրան ավելացրած նաև ուժերի անսովոր հոսք կզգաք: Կես տարուց կկարգավորվի սրտի ու թոքերի աշխատանքը, իսկ ևս 5 տարուց էականորեն կնվազի թոքերի լուրջ հիվանդություն ունենալու հավանականությունը:

Ուրեմն ինչո՞ւ է այդքան դժվար ծխելը թողնելը

Չնայած չծխելու այդքան ակնհայտ առավելություններին, շատերը նույնիսկ գիտակցելով վնասը` այդուհանդերձ չեն կարողանում հրաժարվել այդ սովորությունից: Ծխելը ո՛չ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական կախվածություն է: Նիկոտինը կախվածություն է առաջացնում ու դրա գործածման ժամանակ մարմնում սոմատիկ ախտանշաններ են առաջանում: Նիկոտինն ուղեղին ստիպում է ձեզ ազդանշան ուղարկել` իբր ամեն ինչ շատ լավ է, այդ է պատճառը, որ հրաժարումից հետո առաջին օրերին սուր ձանձրույթի զգացում է առաջանում, սթրես ու անհանգստություն, ինչը շատերի մոտ վերածվում է ընկճախտի: Եվ բացի այդ, ծխելու գործընթացն ամրապնդվում է որպես ամենօրյա ծես: Ասենք` ծխախոտն առավոտյան սուրճի հետ, ընդմիջումներին` ծխելով գործընկերերի հետ զրույցը և այլն:

Ի՞նչ են խորհուրդ տալիս հոգեբանները

Շատերն այն կարծիքին են, որ ծխելու ժամանակ հոգեբանական կախվածությունն ավելի ուժեղ է ֆիզիկականից, դրա համար էլ, եթե հաստատ մտադրվել եք հրաժարվել ծխելուց, ապա լավ կլինի ծանոթանաք հոգեբանության ոլորտի պրոֆեսիոնալների խորհուրդներին:

Հատուկ նրանց համար, ովքեր որոշել են անցյալում թողնել այդ կախվածությունը, մասնագետները մշակել են 10 խորհուրդ:

1.  Փորձեք գիտակցել, թե ինչն է ձեզ ստիպում ծխել ու հասկացեք, թե իրո՞ք կամենում եք այդ վատ սովորությունից ձերբազատվել ու պատրա՞ստ եք, արդյոք, դրան որոշ ժամանակ հատկացնել, թե՞ դա պարզապես պահի ազդեցություն է ու առաջին իսկ դժվարությունների հետ կզիջեք դիրքերը:

Վերցրեք ոչ մեծ նոթատետր ու թվարկեք այն բոլոր պատճառները, որոնք բացատրում են, թե հատկապես ինչն է ստիպում ծխախոտից հրաժարվել: Կարելի նաև գրառել բոլոր պլյուսները` առանց ծխախոտի:

2.  Որոշեք ամսաթիվը, թե երբվանից եք մտադիր թողնել ծխելը: Դա կարող է գործնականում ցանկացած օր լինել, փորձեք առաջին օրերին խուսափել ուժեղ սթրեսային իրավիճակներից ու ընկերական շրջապատում հանգստից, որտեղ ծխելը նորմալ է:

3.  Գնացեք բժշկի մոտ, եթե լուրջ հիվանդություն ունեք: Հետևեք քաշին առաջին մեկ շաբաթն ու սնման ռեժիմ ունեցեք, որ չգիրանաք:

4.  Փորձեք գտնել «գաղափարակից» ընկեր, հարազատ, բարեկամ, գործընկեր կամ պարզապես ծանոթ: Եթե նման մեկը ձեր շրջապատում չկա, ապա որոնեք համացանցում, կամ ընկերների ծանոթների շրջանում, թեկուզ նա այլ քաղաքում ապրելիս լինի: Այսօր դա ամենևին խնդիր չէ: Օրական կարող եք կապ հաստատել միմյանց բարոյապես աջակցելու նպատակով:

5. Հարազատներին, բարեկամներին տեղեկացրեք ձեր մտադրության մասին ու խնդրեք աջակցել ձեզ: Շեշտը դրեք այն հանգամանքի վրա, որ այդ շրջանում ձեզ մոտ տրամադրության անկում կարող է առաջանալ: Կարող եք անգամ նախօրոք ներողություն խնդրել զայրույթի նոպաների ու նյարդայնության համար:

6.  Սննդակարգի ու ֆիզիկական մարզումների մոտավոր պլան կազմեք: Մարզումները կօգնեն ազատվելու սթրեսից ու բացասական զգացումներից:

7.  Կանխեք ծխելուն վերադառնալու բոլոր հնարավոր տարբերակները: Հիշեք, թե հատկապես ձեզ համար երբ էր դժվար ծխախոտից հրաժարվել (սուրճի հետ, ճաշից հետո) ու նման իրավիճակներից խուսափեք:

8.  Մի բան հորինեք, մտածեք, թե ինչով կարելի է ծխելու սուր ցանկությունը փոխարինել: Ասենք, շատ լավ օգնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

9.  Սկզբնական շրջանում ձեռքերը պետք է ինչ-որ բանով զբաղեցնել. դա կարող է ռետինե օղակը լինել կամ հյուսքը:

10.  Ամենակարևորը` վստահ ու համոզված եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու:

Կարևորը` պետք է հասկանաք, որ իսկապես ցանկանում եք թողնել այդ վնասակար սովորությունը: Կարևոր է գիտակցել, որ դա ձեր հիմնավոր ու գիտակցված, լուրջ որոշումն է ու ինչ-որ մեկի պարտադրանքը չէ:

Մի խուսափեք ծխելու վնասների մասին գրքեր կարդալուց, ուսումնասիրեք դրա ազդեցությունն օրգանիզմի վրա: Այդ ամենը կօգնի չնահանջելու որոշումից: Եվ մտադրությունից չնահանջելու նպատակով շատերին հայտնեք, թե ինչ եք որոշել, այդպիսով, ո՛չ միայն մեծ աջակցություն կունենաք, այլ պատասխանատվություն կկրեք ձեր իսկ հայտարարության համար: Հակառակ պարագայում ստիպված կլինեք բոլորին բացատրել, թե ինչու մտադրությունը չկարողացաք իրագործել կամ էլ հրաժարվեցիք:

Ժամանակ առ ժամանակ հիշեք, թե ինչ անհարմարություններ էր պատճառում ծխելը` բերանի վատ հոտից սկսած և առավոտյան հազով ավարտած: Եվ ամենակարևորը. հիշեք, որ ձեր բոլոր ջանքերը ձեր իսկ առողջության ու առողջացմանն են ուղղված:

Հետաքրքիր փաստեր

1588-ին Վիրջինիայի բնակիչ Թոմաս Հարիետը սկսեց գովազդել ծխախոտը որպես օրգանիզմի ընդհանուր առողջացման միջոց: Ցավոք, նա ինքը շուտով մահացավ քաղցկեղից:

Թութունի թուփը ծննդով Ամերիկա մայրցամաքից է ու նույն ընտանիքից, ինչ կարտոֆիլն ու պղպեղը:

Աշխարհում հաշվվում է ծխախոտային կախվածության դեմ պայքարի 120 միջոց, սակայն գործնականում կիրառվում են միայն 40-ը:

1571-ին դոկտոր Նիկոլաս Մոնդարեսը գիրք է գրել Ամերիկայում աճող բուժիչ բույսերի մասին ու գրել է, որ թութունով 36 հիվանդություն կարելի է բուժել:

Ծխախոտն ու ծխախոտի ծուխը 3000 քիմիական միացություն են պարունակում, որոնցից մի քանիսը քաղցկեղածին են:

Ծխողների 10%-ը հիվանդանում ու հետագայում մահանում է չարորակ ուռուցքներից (օրական 20 և ավելի ծխախոտ ծխողների մոտ այդ թիվը 20% է կազմում):

Ծխողների 95%-ը կաթվածից հետո թողնում է ծխելը, առանց դասախոսությունների, առանց կողքից հուշման ու խնդրանքի. հիվանդներն ինքնուրույն են ընդունում որոշումը:

1965-ից Մեծ Բրիտանիայում արգելվել է ծխախոտային արտադրանքի գովազդը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am
Ինչպես՞ է ազդում էլեկտրոնային և տաքացվող ծխախոտը հղիության վրա. morevmankan.am

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...

Հղիություն, ծննդաբերություն
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am

Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...

Հղիություն, ծննդաբերություն
Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com
Ինչո՞ւ է ալկոհոլից հետո գլխացավ առաջանում. nairimed.com

Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...

Ցավ
Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com
Ի՞նչ անել խումարի դեպքում. nairimed.com

Ուրախ կերուխումին կարող է հաջորդել տանջալի և ծանր առավոտը։ Պատուհանի մոտ ուրախ ծլվլացող թռչուններն անգղներ են թվում։ Զարթուցչի զանգը դառնում է ոխերիմ թշնամի, իսկ տանեցիների յուրաքանչյուր քայլը...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am
Ծխողի թոքերը ծխելը թողնելուց հետո կախարդական կերպով վերականգնվում են․ հետազոտություն. oncology.am

Ձեր թոքերը ծխելու հետևանքով առաջացած քաղցկեղածին մուտացիաները բուժելու գրեթե կախարդական ունակություն ունեն, պնդում են գիտնականները։ Բայց միայն այն դեպքում, եթե դուք թողել եք ծխելը...

Շնչառական համակարգ
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...

Միզային համակարգ
5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը
5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը

Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...

Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru
Ինչպե՞ս թողնել ծխելը. ժողովրդական դեղամիջոց. video-jam.ru

Նախկին ծխողներից շատերը պնդում են, որ ծխելը թողնելն ամենադժվար բանն է եղել իրենց համար: Այնուամենայնիվ, շատ մարդկանց հաջողվել է մեծ վճռականություն ցուցաբերել և հաջողության հասնել այս հարցում...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am
Թոքերը մաքրելու բնական միջոց` ծխողների համար. tert.am

Ծխելը հանգեցնում է առողջության քայքայման և երբեմն դառնում շնչառական  հիվանդությունների առաջացման պատճառ: Սակայն շատերի համար բարդ է հրաժարվել ծխելու սովորությունից, քանի որ այն, կարծես, դարձել է նրանց կենսակերպի...

Սնունդը և առողջությունը
Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am
Ինչպես են բուժում խումհարը աշխարհի տարբեր երկրներում. 1in.am

Գիտնականների ուսումնասիրությունների համաձայն՝ գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ այս կամ այն չափով տառապել է խումհարով: Խումհարի գիտական բացատրությունները միանշանակ չեն, սակայն...

Սնունդը և առողջությունը
Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am
Բրիտանացի գիտնականները խումհարից փրկության միջոց են գտել. 1in.am

Բրիտանացի գիտնականները (Արևմտյան Անգլիայի համալսարան) հայտարարում են, որ խումհարից փրկության միջոց են գտել: Գաղտնիքը թաքնված է կարտոֆիլի պյուրեի մեջ: Ինչպես հայտնել են գիտնականները, մինչ ոգելից խմիչք օգտագործելը...

Օգտակար խորհուրդներ
10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am
10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից. 1in.am

Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես, դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե...

Սնունդը և առողջությունը
Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am
Ինչպես նիկոտինը դուրս բերել թոքերից 3 սննդամթերքի օգնությամբ. tert.am

Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ